Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Ծանր, կոնսոլիդացնող թեմայից արագ անցում դեպի էմոցիոնալ թեթև օրակարգ

Ծանր, կոնսոլիդացնող թեմայից արագ անցում դեպի էմոցիոնալ թեթև օրակարգ
25.04.2026 | 15:53

Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հենց ապրիլի 25-ին նշել իր կողմից հնարած «Քաղաքացու օր»-ը։

Ըստ էության, իր այս քայլով նա վերահաստատում է, որ իր համար Հայոց ցեղասպանության թեման ամբողջովին փակված է, ինքը պահանջատիրության հետ խնդիր չունի, Սփյուռքն այլևս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի, որ ինքը ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետրի պատասխանատուն է, իսկ այն, ինչ կատարվել է 1890-1923 թվականներին, նշված տարածքում տեղի ունեցած՝ կայսերական շահերով պայմանավորված իրադարձություններ են։

Նիկոլը փաստացի իր գործելաոճով ասում է, որ ինքն իր համար քեֆ է անելու, համերգ է կազմակերպելու, և ընդհանրապես էական չէ, թե դրա մասին ինչ է մտածում ազգը։ Ինչու՞ «ազգը»․ որովհետև նա, ով որպես «մեծն ազգագրագետ» իր այսօրվա տրակտատներում ազգ-ժողովուրդ կատեգորիաների մասին լուրջ դեմքով խոսում էր, կարողանում է նման խոսույթ օգտագործել ու մարդկանց թմբիրի մեջ պահել։ Դա հնարավոր է, որովհետև նա վստահ է, որ մարդիկ անտեսելու են ընտրությունները, չեն մասնակցելու, իսկ իր հավատարիմ կողմնակիցները մի մարդու նման գնալու են։ Ինքն էլ հետո հպարտորեն կանգնելու է ու հայտարարի, թե ստացել է լեգիտիմ մանդատ և կարող է անել, ինչ ուզում է։

Ի դեպ, մի կարևոր փաստ ևս․ եթե հիշողությունս չի դավաճանում, «Քաղաքացու օր» կոչվող այս ֆարսը նման մակարդակով նշվել է մոտ 6-7 տարի առաջ, երբ մարդիկ բրդուճներով Մաշտոցի պողոտայում էին ֆռֆռում։ Ասել է թե՝ հասկանալով, որ ինքը մարդկանց մեծամասնության մոտ ընկալման խնդիր ունի, և որ նախընտրական շրջան է, փորձում է հերթական կլոունադան կազմակերպել։

Ըստ էության, այստեղ անիմաստ է պատահականություն փնտրելը․ ապրիլի 24-ը Հայաստանում ունի ոչ միայն սգի, այլ նաև քաղաքական հիշողության կոնսոլիդացիայի ֆունկցիա։ Դա այն եզակի օրերից է, երբ հասարակության մեծ մասը դուրս է գալիս նույն խորհրդանշական երթի՝ հարգելու սրբադասված նահատակների հիշատակը։ Հենց հաջորդ օրը «Քաղաքացու օր» կոչված միջոցառումը շոուի և խրախճանքի տրամաբանությամբ կազմակերպելը ունի հստակ հակակշռող դեր՝ սգի էներգիան արագորեն վերածել սպառողական-զվարճանքային ֆոնի։

Ի դեպ, նման մեխանիզմներ կիրառվել են նաև այլ ռեժիմների կողմից․ օրինակ՝ Նյուրնբերգյան հանրահավաքները ոչ միայն գաղափարական մոբիլիզացիայի միջոց էին, այլ նաև իրականության էմոցիոնալ վերակոդավորում՝ մեծ շոուի միջոցով։

Գաղտնիք չէ, որ «Քաղաքացու օր»-ը սկզբում ներկայացվում էր որպես քաղաքացիական ինքնագիտակցության խթանման գործիք, բայց գործնականում վերածվել է պետական ռեսուրսներով կազմակերպվող շարքային ինքնագովազդի արարողակարգի։ Ավելին, սա ուշադրության կառավարման դասական տեխնոլոգիա է․ ծանր, կոնսոլիդացնող թեմայից արագ անցում դեպի էմոցիոնալ թեթև օրակարգ՝ համերգ, հրավառություն, զանգվածային միջոցառումներ։ Այդ անցումը նվազեցնում է հասարակական ռեֆլեքսիան և թույլ է տալիս իշխանությանը վերադասավորել տեղեկատվական դաշտն իր համար ավելի շահավետ ձևով։

Էս էլ ձեզ՝ հաց և տեսարան։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ

脗垄脙垄脗鈧偱∶兟⒚偮兟C偲捗兟⒚偮⒚兟C偮⒚兟⒚傗偓脗拧脙垄脗卢/Krtutyun" rel="nofollow">Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 29.04.2026